Հնդկաստանում գործարկված բջջային հավելվածը մարդկանց կզգուշացնի մոտեցող փղերի մասին

1 Min Read

Մարդկանց եւ փղերի բախումնենրն ու դրանց աղետալի հետևանքները  կանխելու համար Հնդկաստանի հյուսիս-արևելքում գործարկվել է բջջային հավելված, որը մարդկանց զգուշացնում է փղերի մոտենալու մասին։

Aaranyak բնապահպան ընկերությունն է մշակել HaatiApp հավելվածը։ Բնապահպանական այդ ընկերությունը հետեւում է վայրի փղերի նախիրների տեղաշարժին։

Հավելվածը նաև բնակիչներին թույլ է տալիս տեղեկանալ փղերին հանդիպելու, փղերից ստացած վնասվածքների և մահերի, ինչպես նաև՝ բերքին ու գույքին պատճառված վնասի մասին։ Հավելվածի հիման վրա ստացած ձևաթուղթը բնկիչները կարող են օգտագործել պետական մարմիններից փոխհատուցում ստանալու համար։

Միայն 2017-2022թթ.․ մարդկանց և փղերի բախումների հետևանքով Հնդկաստանի հյուսիս-արևելքում մահացել է 400 մարդ և անկել 200 փիղ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով