«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը։ Մասնավորապես նշված ժամանակահատվածում գազ չի լինի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, հարակից թաղամասերի, Նորաշեն, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան, Մովսես, Այգեձոր, Չինարի, Արծվաբերդ բնակավայրերի գազասպառողների, «Աթո Ցլիկ», «Վիցի Գրուպ», «Թկո Գարդեն» ՍՊԸ-ների, «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի, «Սամելա Առուշանյան» ԱՁ-ի հասցեներում։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում