ԱՄՆ-ում բուռն կերպով ընթանում են նախագահական ընտրությունների երկու թեկնածուների նախընտրական քարոզարշավները։ Դրանք անցնում են բավականին լարված պայմաններում, և հետաքրքիրն այն է, որ լարվածությունը պահպանվում է ոչ միայն ԱՄՆ ներսում, այլ նաև դրանից դուրս: Ամենահուզող հարցն ամենուր՝ ո՞վ է դառնալու ԱՄՆ նախագահ։
Ի տարբերություն Քամալա Հարիսի՝ Թրամփին նախագահի պաշտոնում աշխարհն արդեն մեկ անգամ տեսել է և ծանոթ է նրա մոտեցումներին ու գործելաոճին։ Հիմք ընդունելով Թրամփի նախագահության մեկ ժամկետը և ներկայումս քարոզարշավում հնչող նրա մտքերը՝ The Econimist-ը ներկայացնում է Թրամփի ռիսկի համաթիվը /Trump risk index/՝ տարբեր ոլորտների համար: Անդրադառնանք առևտրին։
Թրամփի կողմից վարվող ԱՄՆ առևտրային քաղաքականության արդյունքում մի շարք երկրներ կարող են շատ տուժել, իսկ մյուսները՝ ոչ այնքան։
Թրամփի առևտրային քաղաքականության ռիսկի համաթիվն իրենից ներկայացնում է 0-100 բալ միջակայքում տատանվող ցուցանիշ։ Այն պարագայում, երբ փաստացի ցուցանիշը մոտ է 100 բալի, ապա նշված երկիրը զգալի բացասական հետևանքների առջև կկանգնի, իսկ դեպի 0 բալ ձգվող բալերը վկայում են առևտրի ոլորտում նախագահ Թրամփի վարած քաղաքականության ցածր ազդեցության մասին․
Եվ այսպես, ըստ համաթվի՝ ամենամեծ հարվածը կրելու է Մեքսիկան։ Վերջինս ԱՄՆ-ի հետ ունի առևտրաշրջանառության $152 մլրդ ավելցուկ։ Թրամփի առևտրային քաղաքականւթյան էությունը կայանում է փոխադարձ գործարքներում առևտրային հաշվեկռում ավելցուկի բացառումը։ Այս քաղաքանությանը հատկապես վերաբերում է երկաթին և ավտոմոբիլաշինությանը։
Չինաստանը հայտնվել է երկրորդ տեղում՝ 76․7 բալ ցուցանիշով։ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները գտնվում են լարված վիճակում, որն, ամենայն հավանականությամբ, է՛լ ավելի կսրվի Թրամփի առևտրային քաղաքականության հետևանքով։
Երրորդ տեղում է Կանադան՝ ռիսկայնության 70․4 բալ ցուցանիշով։
Զգալի ռիսկայնություն է նկատվում Վիետնամի, Գերմանիայի և Ճապոնիայի պարագայում։
