Space Perspective ընկերությունն ավարտել է իր եզակի «ծովային տիեզերանավի» կառուցումը, որը նախատեսված է ստրատոսֆերային աերոստատներով/օդապարիկ/ դեպի երկրագնդի մթնոլորտ զբոսաշրջային թռիչքների համար: Լողացող տիեզերանավը, որը ստացել է Voyager անվանումը, առաջինն է աշխարհում և գտնվում է բաց ջրի վրա՝ Ֆլորիդայի ափերի մոտ: Նավի կառուցումը տևել է մոտ երկու տարի:
90 մետր երկարությամբ Voyager-ը հագեցած է այն ամենով, ինչ անհրաժեշտ է Neptune պարկուճները ջրից գործարկելու և դուրս մղելու համար: Նավը հագեցած է արձակման համակարգով, որը թույլ է տալիս աերոստատները պատրաստել արձակման՝ դրանք ուղղահայաց դիրքի բերելով 61 մետրանոց տախտակամածի վրա, ինչը զգալիորեն հեշտացնում է այդ գործընթացը՝ համեմատած ավանդական մեթոդների հետ:
Չորս գեներատորների և շարժիչների շնորհիվ Voyager-ն ունի բարձր մանևրելիություն, ինչպես նաև հագեցած է Neptune պարկուճների սպասարկման լրացուցիչ սարքավորումներով: Թռիչքի ավարտից հետո պարկուճը ջրի վրա վայրէջք է կատարում, ինչպես SpaceX Dragon պարկուճների դեպքում է: Ապա պարկուճին կմոտենան Space Perspective-ի փոքրիկ նավակները, որոնք Neptune-ն ամրացնում են 16 մետրանոց մեխանիզմի վրա, որն էլ հենց պարկուճը բարձրացնում է նավի վրա:
Space Perspective-ը վստահեցնում է՝ աշխարհում առաջին «զրոյական ածխաթթու գազի» ընկերությունն է, որը զբոսաշրջիկներին առաջարկում է թռիչքներ դեպի տիեզերքի սահման:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում