Աշխարհում կան բազմաթիվ պետություններ, որտեղ երկրի զարգացման հիմքում դրվում են տարբեր փիլիսոփայություններ։ Տնտեսության կառավարման տարբեր ուղղություններին բոլորս էլ ծանոթ ենք, հասկանում ենք դրանց բացասական և դրական կողմերը։
Ներկայումս տնտեսական քաղաքականության հիբրիդ տարբերակներն են կիրառվում, որտեղ շաղախված են տնտեսագիտական տարբեր դպրոցների մոտեցումները և իրավիճակից կախված՝ կարելի է անցումներ կատարել՝ տնտեսությունում ապահովելով հնարավորին երկարատև կայունություն։ Սակայն աշխարհում կան նաև երկրներ, որտեղ պարզապես զբաղված են մեծ գումարների դիմաց սեփական երկրի հարստությունների մսխմամբ։
Վերոնշյալ երկրների արտահանման հիմնական հոդվածը ենթադրում է երկրի ընդերքից հանածոյի արդյունահանումը և դրա վաճառքը։ Նման թոփ 10 երկրներին ծանոթանանք ստորև․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ Բոտսվանայի արտահանման92%-ը կազմում է ադամանդի անմշակ հումքի վաճառքը։
Ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել Գվինեան, որի արտահանման 87%-ը ոսկու վաճառքն է։
Երրորդ տեղում է Մալին, որի արտահանման 85%-ը ևս ոսկու վաճառքն է կազմում
Հատկանշական է, որ այս ցուցակում ներառված երկրների կեսից ավելին ներկայացնում են Աֆրիկա մայրցամաքը։
Ցուցակը եզրափակում է ԵՏՄ անդամ Ղրղզստանը, որի արտահանման ծավալներում ոսկու վաճառքը կազմում է 62%-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում