Մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը, աշխարհը գնում էր էկոլոգիայի պահպանման ճանապարհով։ Ընդհանուր առմամբ, բնապահպանական քաղաքականությունը որոշ ուղղություններով կիրառվում է նաև ներկայիս հակամարտությունների թեժ ժամանակահատվածում, սակայն որոշ կենտրոններ, ստեղծված իրավիճակին համապատասխան, սկսել են վերանայել բնապահպանական պարամետրերը։ Այս ամենով հանդերձ՝ երկրների մեծ մասում գործում են բնապահպանական տարբեր խախտումների համար սահմանված տուգանքներ, որոնց շնորհիվ նաև փոքրիշատե հնարավոր է լինում վերահսկվում է իրավիճակը:
ՀՀ ՎԿ տվյալների համաձայն՝ 2024թ․ առաջին կիսամյակում բնապահպանության օրենսդրության հայտնաբերված խախտումների քանակը կազմել է 897 միավոր, որը 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է շուրջ 19%-ով։ 2024թ․ առաջին կիսամյակում բնապահպանական տարբեր ուղղություններով վարչական տույժի սահմանված ընդհանուր գումարը կազմել է մոտ ֏82 մլն։ Թերևս վարչական տույժի սահմանված ընդհանուր գումարը 2023թ․ առաջին կիսամյակում կազմում էր մոտ 52 մլն դրամ։
Բնապահպանության ոլորտում սահմանված վարչական տույժերը ըստ տեսակների ու չափերի, ստորև․
Առաջին տեղում «ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն» ուղղությունն է, որի մասով կիրառված վարչական տույժերը կազմել են մոտ ֏ 25 մլն։ Այստեղ զգալի է ապօրինի ձկնորսության համար սահմանված վարչական տույժի վճարը` մոտ ֏ 2 մլն։
2-րդ հորիզոնականում է հայտնվել «պետական փորձաքննության (ՇՄԱԳ) բացակայություն և/կամ պահանջների ու միջոցառումների չկատարում» ուղղությունը, որի մասով սահմանված վարչական տույժը կազմում է մոտ ֏16 մլն։
3-րդ տեղում է գտնվում «մթնոլորտային օդի պահպանություն» ուղղությունը, որի մասով կիրառված վարչական տույժը կազմել է մոտ ֏10 մլն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում