ՀՀ զբոսաշրջության ոլորտը «շնչում» է ռուս զբոսաշրջիկների օգնությամբ. Ի՞նչ են փաստում թվերը․ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

ՀՀ տնտեսության առանցքային ոլորտներից է զբոսաշրջությունը, որը, ցավոք, մեծապես կախված է ռուսական անձնագրերով քաղաքացիներից, անգամ եթե ՀՀ այցելած զբոսաշրջիկների մեջ լինեն ազգությամբ հայեր։ Նույնիսկ այս պարագայում զբոսաշրջության ոլորտում ռուսական հետքը  զգալի է։

Հետևաբար, ՀՀ-ում վարվող կոշտ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ կարող է էապես վնաս հասցնել նաև զբոսաշրջության ոլորտին։ Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը կրճատվել է 6․1%-ով՝ կազմելով 946,162 մարդ։

ՀՀ ժամանած զբոսաշրջիկների զգալի հատվածը եղել են ստորև նշված երկրների քաղաքացիները․

Այսպես, ՌԴ փաստաթղթերով զբոսաշրջիկների թվաքանակը 2024թ․ առաջին կիսամյակում կազմել է մոտ 396,000 մարդ՝ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակի մոտ 42%-ը։

Ցավոք, ռուս զբոսաշրջիկների թվաքանակը 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ նվազել է մոտ 24%-ով։

ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակի մոտ 15%Հայաստանի փաստաթղթերով զբոսաշրջիկներն են, որոնք թվաքանակը 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ նվազել է մոտ 1%-ով՝ կազմելով մոտ 145,000 մարդ։

Զբոսաշրջիկների թվաքանակում մոտ 13% մասնաբաժին ունեն վրացական անձնագրերով քաղաքացիները։ Նրանց թվաքանակը 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․նույն կիսամյակի համեմատ աճել է 10%-ով։

Զբոսաշրջիկների թվաքանակի մոտ 7%Իրանի քաղաքացիներն են, որոնց թվաքանակը կազմել է մոտ 69,000 մարդ։ Իրանցի զբոսաշրջիկների թվաքանակը 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ աճել է մոտ 18%-ով։  



  • Ուշագրավ է այն, որ անհայտ է՝ ՀՀ այցելած 165 զբոսաշրջիկները ո՞ր երկրներից են ժամանել։ Ընդ որում՝ ՀՀ այցելած «անհայտ երկրի» քաղաքացի-զբոսաշրջիկների թվաքանակը 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ աճել է մոտ 16%-ով։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով