Քաղաքացի Արմեն Ղազարյանը տուգանվել է 500 հազար դրամով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սահմանված չափից ավելի մեծ գումար նվիրաբերելու համար։ Այս որոշումը կայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Այսպես․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022 թվականի հաշվետվությունն ու արձանագրել, որ Արմեն Ղազարյանի կողմից կուսակցությանը կատարած նվիրատվությունների գումարները գերազանցում են օրենքով նախատեսված առավելագույն չափը։
Նշվում է, թր Ղազարյանը 2022 թվականի մարտի 3-ին կուսակցության բանկային հաշվին փոխանցել է 3 մլն դրամ որպես նվիրատվություն։
Նշենք, որ Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև անդամավճարի և մուտքի վճարի ընդհանուր չափը 1 տարվա ընթացքում միևնույն անձի կողմից չի կարող գերազանցել 2 մլն 500 հազար դրամը, այլապես անձը կտուգանվի ավել վճարած գումարի չափով։
Այպիսով՝ հանձնաժողովը որոշում է կայացրել Արմեն Ղազարյանին տուգանել 500 հազար դրամով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում