Էրդողանը խոսել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերաբացման մասին

1 Min Read

Էրդողանն իր երկուշաբթի օրվա ելույթում ասել է, թե Թուրքիան կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է համապարփակ խաղաղություն։ Գրում է Reuters-ը։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Էրդողանը նշել է, որ  հնարավոր է համարում համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրումը երկու երկրների միջև։

Նա ակնարկել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերաբացումը՝ ասելով, որ այն կնպաստի բոլոր կողմերի բարօրությանը։

Այս ելույթում Էրդողանը նաև հավելել է․ «Նրանք, ովքեր տարածաշրջանում ուժի ցուցադրություն են իրականացնում, չնայած իրենց քաղաքական և ռազմական մակարդակին, որը երբեք համարժեք չէ մեր երկրին, հիմարություն են անում»։

Կիսվեք այս հոդվածով