Ադրբեջանից Վրաստանի տարածքով և Սև ծովով դեպի Ռումինիա բարձրավոլտ էլեկտրական մալուխի անցկացման նախագիծը միջազգային ուսումնասիրոեւթյունը խոստումնալից ու արդարացված է ճանաչել: Այս մասին Sputnik Грузия -ի փոխանցմամբ հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Մալուխի անցկացման մասին համաձայնագիրը, որով Վրաստանից և Ադրբեջանից էլեկտրաէներգիան կուղղվի Եվրոպա, Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունները ստորագրել են 2022 թվականի դեկտեմբերին։
Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են վերականգնվող էներգիայի աղբյուրների առումով Վրաստանի մեծ ներուժի և որպես տարանցիկ հանգույցի գրավչության մասին։
Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ նախագծը չափազանց կարևոր է Վրաստանի համար՝ նշելով, որ մալուխի անցկացումը կօգնի ամրապնդել Վրաստանի դերը Եվրոպայում։
«Այս նախագծի զարգացման շնորհիվ Վրաստանը, որպես թեկնածու երկիր, կամրապնդի իր դիրքերը՝ որպես Եվրամիության ամենակարևոր և վստահելի գործընկեր երկրներից մեկը էապես կբարձրացնի մեր երկրի դերը Եվրոպայում էներգետիկ անվտանգության ապահովման առումով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
2025-2026 թթ․ կիրականացվեն նաև շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության, ինչպես նաև ծովի հատակի ուսումնասիրություններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում