BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
31 Հունվարի, 2023
Թափուր հաստիքներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
Թափուր հաստիքներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
31 Հունվարի, 2023
ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության աճ է կանխատեսել
ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության աճ է կանխատեսել
31 Հունվարի, 2023
Ռուսական բանկերի շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 12 անգամ
Ռուսական բանկերի շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 12 անգամ
31 Հունվարի, 2023
Ինչպե՞ս կարող են կենսաթոշակառուն և նպաստառուն փոխել իրենց սպասարկող բանկը
Ինչպե՞ս կարող են կենսաթոշակառուն և նպաստառուն փոխել իրենց սպասարկող բանկը
31 Հունվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Կատալոնիա․ պայքար անկախության համար
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Լրահոս > Միջազգային > Կատալոնիա․ պայքար անկախության համար
Միջազգային

Կատալոնիա․ պայքար անկախության համար

21 Սեպտեմբերի, 2022
Կիսվել
2 Min Read
Կատալոնիա․ պայքար անկախության համար
ԿԻՍՎԵԼ

Անկախությունը երազանք է շատ երկրների համար անգամ մեր օրորում։ Այդ թվում՝ ԵՄ տարածքում, ինչի լավագույն օրինակներից է Կատալոնիան, որ գտնվում է Իսպանիայի կազմում։

Կատալոնիայի անկախության հռչակագրի բանաձևը  ընդունվել էր Կատալոնիայի խորհրդարանի կողմից 2017 թ․-ի հոկտեմբերի 27-ին, այն հռչակում էր Կատալոնիայի անկախությունը Իսպանիայից և անկախ պետության հիմնադրումը։ Սակայն Իսպանիայի իշխանությունները կարողացան կանխել այս փորձը՝ մատնանշելով երկրի սահմանադրությանը հակասող խախտումներ։

Հիշոցնենք, որ Կատալոնիան վերջնականապես Իսպանիային միացվեց 8-րդ դարի վերջում՝ Կառլոս Մեծի կողմից։

Ըստ վիճակագրության՝ Կատալոնիայի մասնակցությունը Իսպանիայի ՀՆԱ-ում 2021 թվականին գնահատվել է 18,6%: Այս ցուցանիշը կայուն պահպանվել է վերջին մի քանի տարիների ընթացքում՝ երկրի ընդհանուր ՀՆԱ-ի մոտ 20 % միջին մասնաբաժնով: 2021 թվականին Կատալոնիայի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով։ Կանխատեսվում է, որ չնայած ռուսական պատժամիջոցների ազդեցությանը, այն կարող է աճել 4,2%-ով 2022-ին և 3,5%-ով 2023-ին՝ Կատալոնիան դասելով վերջին 2 տարվա ամենադինամիկ տարածաշրջանների շարքին։ Կատալոնիայում մեկ շնչի հաշվով միջին ՀՆԱ-ն սովորաբար զգալիորեն ավելի բարձր է, քան Իսպանիայի մյուս հատվածներում՝ 29111 եվրո 2020 թվականին։

Հարկ է նշել, որ Կատալոնիան Իսպանիայի երկրորդ ամենաբնակեցված ինքնավար համայնքն է՝ 7,6 միլիոն բնակչով։ Իսկ զբոսաշրջությունը, որի մեծագույն կենտրոններից է Կատալոնիան, դարձել է իսպանական տնտեսության աճի առաջատար շարժիչներից մեկը։

Հասկանալի է, որ նման ներուժ ունեցող հատվածից հրաժարվելը այնքան էլ հեշտ չէ Իսպանիայի համար։ Հետևաբար,վերջին տարիներին Իսպանիայի իշխանությունները ամեն կերպ փորձում են ապացուցել, որ աջակցությունը անկախացմանը թուլացել է։ Ըստ նրանց կատարած հարցումների՝ անկախությանն աջակցողների թիվը նվազել է 41%-48%-ի մինչ այդ գրանցված 57%-ի փոխարեն։ Սակայն հանրաքվեին կազմակերպիչները պնդում էին, որ 90%-ից ավելին կողմ է անկախությանը։

Վերլուծաբաններն ասում են, որ միջազգային ճգնաժամերը, ինչպիսիք են համաճարակը և Ուկրաինայում պատերազմը, շեղել են ուշադրությունը ներքին քաղաքականությունից: Բացի այդ, նշում են, որ վերոհիշյալ հարցումները, որոնցում ամեն անգամ մասնակցել է 1200 մարդ, կարող են ապակողմնորոշիչ լինել:

Այդուհանդերձ, կորոնավիրուսային համաճարակի և ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում առաջացած ճգնաժամն ու առաջիկա ձմռանը եվրոպական երկրներում կանխատեսվող վտանգները մարդկանց ուշադրությունը շեղել են այս հարցից։ Գործընթացի վրա բացասաբար են ազդել նաև անկախության համար պայքարող ուժերի միջև առաջացած անհամաձայնությունները։ Աջակցությունը նվազել է նաև իսպանական պետության կողմից ճնշումների պատճառով․ հանրաքվեի հետ կապված չորս հազար մարդ է ենթարկվում դատական ​​գործընթացի։

 

You Might Also Like

ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության աճ է կանխատեսել

Ֆերմայում հայտնաբերված վան Դեյքի հազվագյուտ էտյուդը աճուրդում վաճառվել է ավելի քան 3 մլն դոլարով

«Կանաչ» ներդրումներն առաջին անգամ հավասար են հանածո վառելիքի ներդրումներին

Ռուսաստանից ռեկորդային ծավալի դրամական փոխանցումներ են կատարվել հարևան երկրներ

Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով

ghandilyan 21 Սեպտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության աճ է կանխատեսել
ՄիջազգայինՏնտեսություն

ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության աճ է կանխատեսել

31 Հունվարի, 2023
Ֆերմայում հայտնաբերված վան Դեյքի հազվագյուտ էտյուդը աճուրդում վաճառվել է ավելի քան 3 մլն դոլարով
Միջազգային

Ֆերմայում հայտնաբերված վան Դեյքի հազվագյուտ էտյուդը աճուրդում վաճառվել է ավելի քան 3 մլն դոլարով

30 Հունվարի, 2023
«Կանաչ» ներդրումներն առաջին անգամ հավասար են հանածո վառելիքի ներդրումներին
UncategorizedԼրահոսՄիջազգային

«Կանաչ» ներդրումներն առաջին անգամ հավասար են հանածո վառելիքի ներդրումներին

30 Հունվարի, 2023
Ռուսաստանից ռեկորդային ծավալի դրամական փոխանցումներ են կատարվել հարևան երկրներ
ՄիջազգայինՖինանսներ

Ռուսաստանից ռեկորդային ծավալի դրամական փոխանցումներ են կատարվել հարևան երկրներ

30 Հունվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը