Անկախությունը երազանք է շատ երկրների համար անգամ մեր օրորում։ Այդ թվում՝ ԵՄ տարածքում, ինչի լավագույն օրինակներից է Կատալոնիան, որ գտնվում է Իսպանիայի կազմում։
Կատալոնիայի անկախության հռչակագրի բանաձևը ընդունվել էր Կատալոնիայի խորհրդարանի կողմից 2017 թ․-ի հոկտեմբերի 27-ին, այն հռչակում էր Կատալոնիայի անկախությունը Իսպանիայից և անկախ պետության հիմնադրումը։ Սակայն Իսպանիայի իշխանությունները կարողացան կանխել այս փորձը՝ մատնանշելով երկրի սահմանադրությանը հակասող խախտումներ։
Հիշոցնենք, որ Կատալոնիան վերջնականապես Իսպանիային միացվեց 8-րդ դարի վերջում՝ Կառլոս Մեծի կողմից։
Ըստ վիճակագրության՝ Կատալոնիայի մասնակցությունը Իսպանիայի ՀՆԱ-ում 2021 թվականին գնահատվել է 18,6%: Այս ցուցանիշը կայուն պահպանվել է վերջին մի քանի տարիների ընթացքում՝ երկրի ընդհանուր ՀՆԱ-ի մոտ 20 % միջին մասնաբաժնով: 2021 թվականին Կատալոնիայի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով։ Կանխատեսվում է, որ չնայած ռուսական պատժամիջոցների ազդեցությանը, այն կարող է աճել 4,2%-ով 2022-ին և 3,5%-ով 2023-ին՝ Կատալոնիան դասելով վերջին 2 տարվա ամենադինամիկ տարածաշրջանների շարքին։ Կատալոնիայում մեկ շնչի հաշվով միջին ՀՆԱ-ն սովորաբար զգալիորեն ավելի բարձր է, քան Իսպանիայի մյուս հատվածներում՝ 29111 եվրո 2020 թվականին։
Հարկ է նշել, որ Կատալոնիան Իսպանիայի երկրորդ ամենաբնակեցված ինքնավար համայնքն է՝ 7,6 միլիոն բնակչով։ Իսկ զբոսաշրջությունը, որի մեծագույն կենտրոններից է Կատալոնիան, դարձել է իսպանական տնտեսության աճի առաջատար շարժիչներից մեկը։
Հասկանալի է, որ նման ներուժ ունեցող հատվածից հրաժարվելը այնքան էլ հեշտ չէ Իսպանիայի համար։ Հետևաբար,վերջին տարիներին Իսպանիայի իշխանությունները ամեն կերպ փորձում են ապացուցել, որ աջակցությունը անկախացմանը թուլացել է։ Ըստ նրանց կատարած հարցումների՝ անկախությանն աջակցողների թիվը նվազել է 41%-48%-ի մինչ այդ գրանցված 57%-ի փոխարեն։ Սակայն հանրաքվեին կազմակերպիչները պնդում էին, որ 90%-ից ավելին կողմ է անկախությանը։
Վերլուծաբաններն ասում են, որ միջազգային ճգնաժամերը, ինչպիսիք են համաճարակը և Ուկրաինայում պատերազմը, շեղել են ուշադրությունը ներքին քաղաքականությունից: Բացի այդ, նշում են, որ վերոհիշյալ հարցումները, որոնցում ամեն անգամ մասնակցել է 1200 մարդ, կարող են ապակողմնորոշիչ լինել:
Այդուհանդերձ, կորոնավիրուսային համաճարակի և ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում առաջացած ճգնաժամն ու առաջիկա ձմռանը եվրոպական երկրներում կանխատեսվող վտանգները մարդկանց ուշադրությունը շեղել են այս հարցից։ Գործընթացի վրա բացասաբար են ազդել նաև անկախության համար պայքարող ուժերի միջև առաջացած անհամաձայնությունները։ Աջակցությունը նվազել է նաև իսպանական պետության կողմից ճնշումների պատճառով․ հանրաքվեի հետ կապված չորս հազար մարդ է ենթարկվում դատական գործընթացի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում