Օրը Իդրամի հետ՝ աշխատակիցների աչքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Իդրամ ամենուր է․ սա նշանակում է, որ բացարձակ ամեն տեսակի վճարում հնարավոր է կատարել Իդրամով՝ կազմակերպելով կենցաղն առանց դրամապանակի։

Իդրամ ընկերության աշխատակիցներն իրենց օրինակով են ցույց տալիս, թե որքան հեշտ է կազմակերպել օրն առանց դրամապանակի՝ ձեռքի տակ ունենալով միայն Idram&IDBank հավելվածը․ մանրամասները՝ հոլովակում։

Idram&IDBank հավելվածի միջոցով կարելի է վճարումներ կատարել արդեն ավելի քան 22․000 վաճառակետերում, որից ավելի քան 10․000 վաճառակետերում առկա է Rocket Line 0%-ով վճարման հնարավորություն։

Այս բոլոր վաճառակետերը ներառում են ոչ միայն ժամանցի վայրեր ու սննդի կետեր, այլև տեխնիկայի խանութ-սրահներ, բուժհաստատություններ, սուպերմարկետներից մինչև բակի կրպակներ, տուրիզմի հետ կապված վաճառակետեր, կրթական հաստատություններ, գեղեցկության և խնամքի սրահներ, աքսեսուարների, նվերների, ծաղիկների խանութ-սրահներ, առցանց խանութներ, վառելիքի լցակայաններ և շատ ավելին։ Բացի այդ, Idram&IDBank հավելվածով հնարավոր է գնել տոմսեր ամենաբազմազան միջոցառումների համար։

Այս ամենը, գումարած՝ մի քանի հարյուր տեսակի ծառայություններ, որոնց համար վճարել կարելի է ընդամենը մեկ հավելվածի ներսում՝ մի քանի հպումով։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


Չխաբվե՛ս, սա մենք չենք․ Idram&IDBank


 

Կիսվեք այս հոդվածով