Շուրջ 1800 հայկական բեռնատար ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ են: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքից։
Վերջին տվյալներով` հերթում ընդհանուր առմամբ 4302 մեքենա կա։ Նշենք, որ վերջին շրջանում Ռուսաստանից դեպի Վրաստան տանող ճանապարհին մեծ հերթ է գոյացել։ Ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ խցանումները մեծացել են հանգստի սեզոնի և գյուղմթերքով բեռնված բեռնատարների մեծ հոսքի պատճառով: