Ստեղծվել է նոր տեխնոլոգիա, որի միջոցով հնարավոր կլինի ռեկորդային արագությամբ լիցքավորվել սմարթֆոնները։
Այն ստեղծել է չինական Realme ընկերությունը։
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ տեխնոլոգիան կթողարկվի SuperSonic Charge ապրանքանիշի ներքո։ Այն թույլ է տալիս սմարթֆոնները լիցքավորել 320 վտ հզորությամբ։
Ընկերությունը նաև հայտնել է, որ նոր ստանդարտին աջակցող սարքերը կկարողանան 0-ից մինչև 17 տոկոս լիցքավորել ընդամենը 35 վայրկյանում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում