Հայաստանում վարելահողերի կեսից էլ պակասն է մշակվում․ Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով այս փաստի մասին, նշել է, որ այս ուղղությամբ ծրագրեր են իրականացվում։
Փոխնախարարի խոսքով՝ տարեցտարի մշակվող հողատարածքների թիվը մեծանում է․ «Գարնանացանի մեր աջակցության ծրագիրը ևս դա է վկայում, որ 14 հազար հեկտարից ավելի մշակված հողատարածքներ կունենանք»։
Ամփոփելով արդյունքները՝ Էկոնոմիկայի փոխնախարարը նշեց․ «Առատ տեղումները որոշակի խնդիրներ առաջացրին գյուղատնտեսության ոլորտում։ Վերջին տարիներին պետական աջակցությունը գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ է եղել իր ծավալներով․ ընդգրկել է ավելի շատ ոլորտներ և ուղղություններ։ Պետական աջակցությունն ընդգրկել է անասնաբուծության, բուսաբուծության, անասնաբուժության և մի շարք այլ ոլորտներ։
Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հիմնվել է 50-ից ավելի անասնաշենք, համարակալվել և հաշվառվել է ՀՀ խոշոր եղջերավոր կենդանիների ամբողջ գլխաքանակը և 2024 թվականի բյուջեն կազմում է 155 և 4 մլն դրամ։
Տարեկան իրականացվել ու իրականացվում է կենդանիների և մարդկանց համար ընդհանուր համարվող հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ։
2024-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 5,2 մլն կանխարգելիչ, 890 հազար ախտորոշիչ միջոցառումներ, որոնք արդյունքում մեր երկրում ապահովվում է կայուն անասնահամաճարակային իրավիճակ։ 2024-ի բյուջեն կազմում է 2,4 մլրդ դրամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում