Ռուսական էներգակիրների վրա Չինաստանի ծախսերն անցյալ ամիս աճել են մինչև ռեկորդային $ 8,3 միլիարդ։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Չինաստանի մաքսային ծառայությանը:
Ներմուծման ծավալը 2022 թվականի օգոստոսին՝ 68 % – ով գերազանցել է մեկ տարի առաջվա ցուցանիշը: Անցյալ ամսվա ընթացքում էներգակիրների վրա Չինաստանի ծախսերը կազմել են Ռուսաստանից ներմուծման ընդհանուր ծավալի 83 % – ը: Հատուկ ռազմական գործողության մեկնարկից անցած վեց ամիսների ընթացքում Չինաստանը գնել է 44 մլրդ դոլարի էներգառեսուրսներ՝ 74 % -ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։
Ռուսական նավթի արտահանումը Չինաստան օգոստոսին աճել է մինչև 8,34 մլն տոննա՝ հուլիսի 7,15 մլն տոննայի և անցյալ տարվա 6,53 մլն տոննայի փոխարեն։
Ռուսական ածուխի ներկրումը հասել է նոր առավելագույնի՝ 8,5 մլն տոննա, տարեկան կտրվածքով աճել է 57 %-ով, ընդ որում պողպատի արդյունաբերության համար կոքսային ածուխը կազմել է՝ 1,9 մլն տոննա:
Հեղուկացված բնական գազի գնումներն աճել են մինչև 671 հազար տոննա, ինչը 37 % -ով ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից, և ամենաբարձրը՝ 2020 թվականից ի վեր: Այդ ծավալները չեն ներառում խողովակաշարերով ներկրումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում