«Երիտասարդություն և նորարարություն. Հայաստանի տեխնոլոգիական ապագան» խորագրով միջոցառումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կազմակերպել էր Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքաում։
Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը միջոցառման ժամանակ հանդիպում-քննարկում է անցկացրել նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցներ հետ:
Նախարարության ֆինանսավորմամբ Armenian Code Academy-ն ՏՏ մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում դասընթացներ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի և Վարդենիս, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք, Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, ընդգրկված է ավելի քան 300 մասնակից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում