ՀՀ-ում գնաճի տեմպը սկսում է արագանալ. հուլիսը՝ թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Գնաճը բարդ երևույթ է, որը վերահսկելու համար անհրաժեշտ է անընդհատ վերլուծել տնտեսական առանցքային ցուցանիշների դինամիկան։ Առանց կշռադատված հաշվարկների հնարավոր չէ իրականացնել ճիշտ դրամավարկային քաղաքականություն։Այս առումով նկատում ենք, որ գնանկումային փուլից հետո ՀՀ-ում գնաճի տեմպը սկսում է արագանալ։

Դեռևս 2024թ․ առաջին 4 ամիսներին հանրապետությունում դիտվում էր գնանկում, որը մերթ արագանում էր, մերթ՝ դանդաղում։
2024թ․ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը հաստատվեց 0․3% մակարդակում, իսկ հունիսին արդեն գնաճը կազմում էր 0․8%։ 

2024թ․ հուլիսին իրավիճակը նկարագրելու համար ուսումնասիրենք առկա վիճակագրությունը․ 

2024թ․ հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ գներն աճել են 1․4%-ով։

Գների զգալի աճ դիտվել է՝

  • Գյումրիում՝ 2․9%
  • Եղեգնաձորում՝ 2․8%,
  • Հրազդանում՝ 2․6%,
  •  Կապանում՝ 2․4%։

2024թ․ հուլիսին նախորդ ամսվա համեմատ դիտվել է գնանկում 0․4%-ով։ Ամենամեծ գնանկումը դիտվել է Վաղարշապատում, Աշտարակում, Իջևանում և Եղեգնաձորում՝ 0,5%-ով։ 



Ուսումնասիրենք 2024թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճ և ամենախորը գնանկում արձանագրած ոլորտները ինչպես ՀՀ, այնպես էլ ՀՀ գլխավոր քաղաքների մասշտաբով․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ տրանսպորտի  ոլորտում գնաճը ՀՀ-ում կազմել է 10%։ Այստեղ ամենամեծ գնաճն արձանագրվել է Իջևանում՝ 16,6%, և Եղեգնաձորում՝ 14%։

Կրթության բնագավառում գնաճը կազմել է 4․8%։ Զգալի գնաճ է դիտվել Հրազդանում՝ 10․9%, Գյումրիում՝ 10%, և Գավառում՝ 9․8%։

Ամենախոր գնանկումը նկատվել է տնային գործածության առարկաների, կենցաղա յին տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում՝ 2․5%-ով։ Վերջինիս մասով գների ամենամեծ անկումը նկատվել է՝

  • Երևանում՝ -3․7%,
  • Հրազդանում՝ 3․4%,
  • Վանաձորում՝ -2․5%։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում ամենամեծ գնաճը դիտվել է Գյումրիում՝ 3․9%։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով