Լոպեսն ու Աֆլեքը ամուսնական պայմանագրում նշել են դավաճանության գինը

1 Min Read

Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը ամուսնական պայմանագիր են կնքել նախքան հարսանիքը, որը ներառում է տուգանքի դրույթ՝ դավաճանության դեպքում։ Պայմանագրի համաձայն՝ դավաճանության համար վճարվելիք գումարը կազմում է $ 5 միլիոն։ Այս մասին Marca-ին հայտնել են զույգի մտերիմները։

Ըստ աղբյուրի՝ պայմանագրում նման դրույթ ավելացնելու գաղափարը եղել է Լոպեսինը, քանի որ նա, իբր, մտավախություն ունի, որ ապագայում կարող է ձանձրացնել ամուսնուն։ Պայմանագրի ստորագրումը դարձել է պարտադիր պայման։

Լոպեսը և Աֆլեքը գաղտնի ամուսնացել են հուլիսին Լաս Վեգասում, առաջին նշանադրությունից քսան տարի անց, իսկ օգոստոսին ճոխ հարսանիք են արել ընտանիքի հետ: Նախքան Աֆլեքի հետ վերամիավորումը Լոպեսը ամուսնացած է եղել Մարկ Էնթոնիի հետ:

Կիսվեք այս հոդվածով