Այս տարվա երկրորդ կիսամյակում պլանավորված iPhone 16-ի պատվիրված քանակը ապահովելու համար թայվանական Foxconn ընկերությունը նախատեսում է 50, 000 նոր աշխատող ընդունել Չինաստանի Չժենչժոուում գտնվող իր գործարանում։
Այն iPhone-ի արտադրության աշխարհի ամենամեծ բազան է (արտադրում է iPhone-ների մոտ 80%-ը), և այդ քայլն ընդգծում է ընկերության հանձնառությունը՝ հասցնելու արտադրել ապրանքի այն ծավալները, որ իր առջև դրել է Apple-ը։
Apple-ի վաճառքները չինական սմարթֆոնների շուկայում այս տարվա առաջին եռամսյակում նվազել են 19,1%-ով, ինչը, հավանաբար, լրացուցիչ ճնշում է գործադրում Apple-ի և Foxconn-ի վրա՝ ապահովելու iPhone 16-ի հաջող մեկնարկն ու մեծ վաճառքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում