«Թուրք պաշտոնյաներն իրենց «կամայական որոշումներով» խախտել են միլիոնավոր օգտատերերի իրավունքը»․ միջազգային կազմակերպությունները դատապարտում են

1 Min Read

«Instagram»-ի մուտքն ամբողջովին արգելափակելով՝ թուրք պաշտոնյաներն իրենց  «կամայական որոշումներով» խախտել են միլիոնավոր օգտատերերի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքը»,- խիստ դատապարտելով Թուրքիայում Instadram-ի արգելափակումը՝ հայտարարության մեջ նշել է «Human Rights Watch»-ը (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ 

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Միայն այն պատճառով, որ կառավարությունն անհամաձայնություն ունի հարթակի որոշակի բովանդակության հետ, երբեք չի կարող պատճառ լինել այդ հարթակի մուտքն արգելափակելու համար»։

«Human Rights Watch»-ը (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել անհապաղ վերացնել սոցիալական կայքի արգելափակումը:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով