Ռուսաստանում բլոգերները փաստի առաջ են։ Google-ն ամբողջությամբ անջատել է դրամակայնացումը՝ փակելով AdSense ծառայության մուտքը։ Այսպիսով, ռուսական ալիքների սեփականատերերը չեն կարողանա եկամուտ ստանալ, եթե անգամ տեսահոլովակը դիտվի դրսից։
Դեռ 2022 թվականին էր Google-ը մասնակիորեն անջատել YouTube-ի օգտատերերի դրամայնացումը Ռուսաստանից. այդ ժամանակ նրանց տեսանյութերում դադարել էր գովազդի ցուցադրումը, որի հետևանքով էլ բլոգերները կորցրել են իրենց եկամտի մեծ մասը: Այնուամենայնիվ, գովազդները դեռ ցուցադրվում էին, եթե տեսանյութը դիտվում էր արտերկրից կամ միացված էր VPN-ով:
Օգոստոսի սկզբին ռուս օգտատերերը կրկին բախվեցին YouTube-ի լայնածավալ խափանումներին. շատ պրովայդերների համար ծառայությունը կամ շատ դանդաղ էր աշխատում, կամ ընդհանրապես չէր աշխատում:
Ռուսաստանում YouTube-ը ֆորմալ առումով արգելված չէ, սակայն նման ձախողումները սկսել են ավելի ու ավելի հաճախակի լինել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում