Ինչպիսին էր շաբաթը թվերով. ֆինանսական լրահոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսեր: Ամփոփում ենք շաբաթը BanksNews հետ: 

  • ՀՀ դրամով տրամադրվող վարկերի ծավալներն աճում են: 2024թ․ մայիսին դրանք կազմել են ֏ 239․1 մլրդ, իսկ արտարժույթով վարկերի ծավալները՝ ֏ 68․2 մլրդ։
  • ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ 2025 թ. հունվարի 1-ից հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող ֆիզիկական անձի վճարած տոկոսների մասով եկամտային հարկը չի վերադարձվելու:
  • ՀՀ աշխատողների թվաքանակը 2024թ․ երկրորդ եռամսյակում կազմել է 756,035 մարդ։ Նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 4,8%-ով։ Մտահոգիչ է հետևյալ ցուցանիշը՝ գրանցված աշխատողների 70%-ը կենտրոնացած է Երևանում: Պետական հատվածում աշխատողների 52%-ը պատկանում է Երևանին, մասնավոր հատվածում աշխատողների 78%-ը ևս կենտրոնացած է Երևանում։
  • Ռուսները հեռանում են Հայաստանից: 2024 թ առաջին կիսամյակում Ռուսաստանի քաղաքացիների հոսքը Հայաստան նախորդ տարվա համեմատ նվազել է 17%-ով, կամ 92,000-ով։
  • Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեր սպառողական շուկայում 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի նկատմամբ գնաճը կազմել է 1.4%, միրգն ու բանջարեղենն անցած տարվա համեմատ թանկացել են, հացաբուլկեղենը՝ էժանացել:
  • Եվ վերջում՝ հեղուկ գազի գները շարունակում են ռեկորդներ գրանցել: Հայաստանում հեղուկ գազը վերջին 2 ամսում կրկնակի թանկացել է՝100 դրամից հասնելով 210 դրամի: Պատճառը՝ ըստ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, բորսայական գների բարձրացումն է։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով