Վերջին շաբաթները դժվար էին Intel-ի համար, և ոչ մի նախանշան չկա, որ իրավիճակը կբարելավվի: Ընկերության արժեքն այժմ հասել է մոտավորապես 81 միլիարդ դոլարի, ինչը փաստացի նույնն է, ինչ շահույթ չհետապնդող OpenAI-ն:
OpenAI-ն ավարտեց իր վերջին ֆինանսավորման փուլը 2024 թվականի փետրվարին, որը շահույթ չհետապնդող կազմակերպությանը գնահատեց 80 միլիարդ դոլար:
Intel-ը մեծ անկում է ապրում ֆոնդային շուկայում այն բանից հետո, երբ հայտարարեց 2024 թվականի երկրորդ եռամսյակի իր ցուցանիշները, համաձայն որոնց` առկա էր անկում: Չիպեր արտադրողը ոչ միայն չկարողացավ արդարացնել հիմնական ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ վերլուծաբանների սպասումները, այլև չկարողացավ հասնել ակնկալվող արդյունքներին իր DCAI հատվածում: Ընկերությունը դեռևս չի կարողանում իրացնել AI-ի ներուժը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Intel-ի դեմ խմբային հայց է պատրաստվում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում