Մեկնարկել են Գավառ համայնքի Գեղարքունիք և Լանջաղբյուր բնակավայրերի խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Գավառի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Գեղարքունիքի բնակավայրից շուրջ 17 կմ հեռավորության վրա գտնվող Սպիտակասարի ջրի ակունքի մոտ կառուցվում է ջրընդունիչ կապտաժ (աղբյուրաշենք), որից անցկացվելու է նոր խողովակաշար և միացվելու է գոյություն ունեցող ջրագծին։
Կապտաժը նաև ցանկապատվելու է։
Այժմ ընթանում են կապտաժի կառուցման և Սպիտակասարից դեպի բնակավայրեր խրամուղիների փորման աշխատանքները։
Խմելու ջրագիծը կառուցվում է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Արժեքը կազմում է 71 մլն 736 հազար ՀՀ դրամ, որի 75%-ն հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25%-ը՝ համայնքապետարանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում