Տեղեկատվական հանդիպում. ՀՀ ԲՏԱՆ դրամաշնորհային ծրագրեր

1 Min Read

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2024թ. դրամաշնորհային ծրագրերը ներկայացնելու նպատակով օգոստոսի 8-ին AI9 ստարտափ կամպուսում կազմակերպվել է տեղեկատվական հանդիպում:

Միջոցառմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, կարևորել նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որտեղ ոլորտի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսությաբ հնարավոր է կիսվել իրականացվող ծրագրերով,  լսել առկա մտահոգությունները և առաջարկները:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Գաղափարից բիզնես» ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչը և «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Կարողությունների զարգացում» բաղադրիչը, մասնավորապես՝ ծրագրերի նպատակները, «armeps» համակարգում հայտի լրացման կարգը, մասնակցության պայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

«Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով  նախատեսում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի կամ նախատիպի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող գաղափարը կամ արտադրանքը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը, մարտահրավերների հաղթահարմանը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2024թ. սեպտեմբերի 16-ը:

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի «Կարողությունների զարգացում» բաղադրիչն  ուղղված է կազմակերպությունների մասնագիտական կարիքների բավարարմանը: Այս ծրագրով  ֆինանսավորվելու են բացառապես կադրային պատրաստման/վերապատրաստման նախագծերը: Հայտների ներկայացման վերջնաժամկետը 2024թ. օգոստոսի 16-ն է:

Դրամաշնորհային մրցույթների ներկայացումից հետո, ոչ ֆորմալ միջավայրում մասնակիցները նախարարության աշխատակիցներին են ուղղել ծրագրերին վերաբերող հարցեր, ստացել պատասխաններ:

Կիսվեք այս հոդվածով