Մխիթար Հայրապետյանը հողամաս և ավտոկայանատեղի է ձեռք բերել․ ի՞նչ ունի ԲՏԱ նախարարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

3 Min Read

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հողամաս և ավտոկայանատեղի է ձեռք բերել 2023 թվականին։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է նախորդ տարվա վերաբերյալ նրա ներկայացրած հայտարարագրից։

Աշտարակում գտնվող հողամասը նա ձեռք է բերել 2023թ. նոյեմբեր ամսին 1 մլն 800 հազար դրամով, իսկ Երևանում գտնվող ավտոկայանատեղին` նախորդ տարվա հուլիսին` 4 մլն 800 հազար դրամով։

Նշենք, որ նա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել 2023թ. դեկտեմբերի վերջին։ Մինչ այդ Հայրապետյանը նախագահում էր «Իմ քայլը» հիմնադրամը։
Նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Նախարարը միանձնյա սեփականության բնակարան ունի Երևանում, որը ձեռք է բերել 2021 թվականին։

Նախորդ տարեսկզբին նա ունեցել է 16000 դոլար հանձնած փոխառություն Կարեն Խաչատրյանին: Գումարը, սակայն, տարեվերջին զրոյացվել է։

Հայրապետյանը 2023 թվականին ՊԵԿ-ից որպես այլ եկամուտ ստացել է շուրջ 2 մլն 829 հազար դրամ17,6 մլն դրամ էլ՝  «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից։

ԲՏԱ նախարարաությունից որպես աշխատավարձ նա ստացել է ընդամենը 34 000 դրամ։ Նշենք, որ նա նախարար է նշանակվել դեկտեմբերի 29-ին, հետևաբար այդ գումարը 3 օրվա համար է ստացել։

Տարվա ընթացքում նրա ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 20,5 մլն դրամ։

Տարեվերջին Մխիթար Հայրապետյանն իր բանկային հաշվին ունեցել է շուրջ 5 մլն 729 հազար դրամ և 2 մլն 320 հազար դրամ, որպես կանխիկ դրամական միջոցներ հայտարարգրել է ևս 4 մլն 100 հազար դրամ և 6000 եվրո։

ԲՏԱ նախարարը հիփոթեքային վարկ ունի, որի մնացորդը տարեվերջին կազմել է 30,7 մլն դրամ։ Սա հավանաբար Երևանում ձեռք բերած  բնակարանի գումարն է։ Տարվա ընթացքում նա վարկի մարմանն ուղղել է շուրջ 4 մլն դրամ։

Նրա կինը՝ Լուսի Վանա Կարապետն է, աշխատում է  «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ում։ Ունի 2 մեքենա՝ 2001 թվականի VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018 թվականին և նույն տարում ձեռք բերած  2022 թվականի արտադրության DONGFENG մակնիշի ավտոմեքենա։

Տարվա ընթացքում նախարարի կինը 6,8 մլն դրամ եկամուտ է ստացել․ 2 մլն 469 հազար դրամ՝ Հանրային հեռուստաընկերությունից, շուրջ 4,2 մլն դրամ «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ից և 175 հազար դրամ` Երևանի պետական համալսարանից։

Տարեվերջին Հայրապետյանի կնոջ բանկային հաշվի մնացորդը կազմել է 355 հազար դրամ: Իսկ որպես կանխիկ դրամական միջոցներ հայտարարագրել է 4 մլն 500 հազար դրամ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով