Փարիզում անցկացվող 33-րդ օլիմպիական խաղերն իրապես կզբաղեցնեն իրենց հատուկ տեղը օլիմպիական խաղերի պատմության էջերում։ Իրականում օլիմպիական խաղերը Ֆրանսիայում սկսվեցին, մեղմ ասած, բավականին տարօրինակ իրադարձություններով։ Բայց և չնայած աղմկահարույց արձագանբքներին ու բուռն քննարկումներին՝ օլիմպիական խաղերն ընթանում են ըստ գրաֆիկի։
Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր օլիմպիական խաղ նոր հնարավորություններ է ստեղծում մարզիկների համար՝ փորձելու սեփական ուժերն ու ապահովելու մեծ առաջընթաց մարզական կարիերայում։ Օլիմպիական մեդալները մեծապես գնահատվում են բոլոր երկրներում:
Հետաքրքիր է ուսումնասիրել՝ որքան պարգևավճար կստանան 2024թ. օլիմպիական ոսկե մեդալ նվաճած մարզիկները. Թոփ 10 երկրները՝ ստորև.
Առաջատարների եռյակը գլխավորում է Սաուդյան Արաբիան, որտեղ 2024թ․ օլիմպիական խաղերից ոսկե մեդալով վերադարձող մարզիկներից յուրաքանչյուրին սպասում է $1․3 մլն:
Երկրորդ տեղում է Հոնկոնգը, որտեղ որոշել են ոսկե մեդալակիրներից յուրաքանչյուրին շնորհել $780,000։
Դրամական պարգևի չափով 3-րդ տեղում Սինգապուրն է՝ $745,000։
Ցուցակի մյուս երկրներն էականորեն զիջում են առաջատարների եռյակին։
Հետաքրքիր քաղաքականություն է վարում Ղազախստանը, որտեղ ոսկե մեդալակիրներին տալու են $250,000 պարգևավճար, ինչպես նաև նոր բնակարանի բանալիներ։ Ընդ որում՝ բնակարանի մեծությունը պայմանավորված է նրանով, թե մարզիկներն ինչ մեդալով կվերադառնան։
Հայաստանում նույնպես գործում է պարգևատրման համակարգ։ Դեռևս նախքան 33-րդ Օլիմիական խաղերին մասնակցության համար որպես սպորտային նպաստ գումարներ են հատկացվել նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում