Վրաստանի Քութայիս քաղաքում դիմակավորված տղամարդը զինված ներխուժել է բանկ և պատանդներ վերցրել, հայտնում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ականատեսներին։
Հեռուստաընկերության տվյալներով՝ «դեռ հայտնի չէ, թե տղամարդը քանի պատանդ է վերցրել և ինչ պահանջներ ունի, տեղում հատուկ գործողություն է իրականացվում»։
Հեռուստաընկերությունը չի նշում, թե որ բանկի մասին է խոսքը, մինչդեռ, ըստ տեսագրությունների, կարելի է ենթադրել, որ դա Վրաստանի բանկի մասնաճյուղն է։
Ականատեսները հեռուստաընկերության եթերում պատմել են, թե ինչպես են տեսել, որ դիմակավորված զինված տղամարդը ներխուժել է բանկ, ոմանք նույնիսկ կրակոցի ձայներ են լսել: Մի ականատես պնդում է, որ, ըստ տարածված տեղեկատվության, տղամարդը պահանջում է 2 մլն, բայց հայտնի չէ թե ինչ արժույթով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում