Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Telegram-ի օգտատերերի միայն 1%-ն էր ամսական խաղում հավելվածում, այժմ նրանց թիվը հասել է մոտ 20%-ի։ Այս մասին The Block-ին տված հարցազրույցում ասել է TON Foundation-ի խաղային բաժնի ղեկավար Ինալ Քարդանը։
Հուլիսին մեսենջերների օգտատերերի թիվը մոտեցավ 1 միլիարդի, հիմնականում շնորհիվ խաղերի, ինչպիսիք են Notcoin-ը և Hamster Kombat-ը:
Ըստ Քարդանի, այս պահին խաղերի մեծ մասը ուղղված են համայնքների կառուցմանը և ներգրավվածության խթանմանը:Նա նաև հավելել է, որ հավաքված լսարանաը պահելու համար հարակավոր է պարբերաբար թարմացումներ անելել, հետաքրքիր նորություններ առաջարկել, որպեսզի լսարանը չձանձրանա և ակտիվ լինի։
Խոշոր «քլիկերներից» միայն Notcoin-ն է մինչ այժմ հասել մետաղադրամի գործարկմանը: Ներկայումս Hamster Kombat-ը, ինչպես նաև Catizen-ը և Yescoin-ը պատրաստվում են դրա գործարկմանը:
Ըստ CoinGecko-ի՝ NOT-ի շուկայական կապիտալիզացիան կազմում է 1,2 միլիարդ դոլար: Մետաղադրամը վաճառվում է 0,011 դոլարով՝ 58%-ով ցածր իր բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում