Երբևէ լսե՞լ եք «լուպուլուս գայլուկ» անվանումով բույսի մասին: Պարզվում է, վերջինիս տարատեսակը համարվող «հոպը»՝ ծառայում է որպես հումք գարեջրի համար: Գրում է Hightech-ը։
Գարեջրի արտադրությունը դժվար է պատկերացնել առանց այս հումքի: Գարեջրի արտադրությունը մեծ ծավալներ ունի ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում: Հետևաբար, աճող պահանջարկը գարեջրի նկատմամբ մեծացնում է պահանջարկը նրա հումքի՝ «հոպի» նկատմամբ: Այս պայմաններում արտադրողները փորձում են գտնել ճանապարհներ «հոպը» ավելի էժան տարբերակով ստանալու համար: Դրա համար նույնիսկ դիմում են բարձր տեխնոլոգիաներին: Այսպես, «Ekonoke» ընկերության հետազոտողները «Nature» ամսագրում հայտարարել են, որ աշխարհում առաջին անգամ կարողացել են ստանալ «հոպ»-ի բերք հիդրոպոնիկայի օգնությամբ: Վերջինս տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս կրճատել ջրի և սուբստրատների ծավալները բույսերը աճացնելու գործընթացում: Փաստորեն, գիտնականները կարողացել են ստանալ գարեջրի հումք գրեթե զրոյական հողով և ջրով: Ընդ որում՝ «Ekonoke» և գարեջրային «Hijos de Rivera» ընկերության համագործակցության արդյունքում թողարկվել է սահմանափակ քանակությամբ «Respect!» անվանումով գարեջուրը, որի հումքը ստացվել է հիդրոպոնիկայի կիրառությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում