Sony-ն հաղորդել է շահույթի 10% աճի մասին 2024թ․ ապրիլ-հունիս ժամանակահատվածում, փոխանցում է Reuters-ը։
Շահույթի աճը, որը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները, պայմանավորված է ընկերության պատկերի սենսորների և խաղերի արտադրանքի վաճառքի աճով:
Sony-ի շահույթը կազմել է ¥279 մլրդ ($1 = ¥ 147.43)՝ ավելին, քան վերլուծաբանների շրջանում իրականացված կանխատեսումները՝ ¥275 մլրդ։ Արտարժույթի տատանումները և վաճառքի աճը նպաստեցին սմարթֆոններ արտադրողների հիմնական մատակարար Sony-ի` պատկերի սենսորների ստորաբաժանման շահույթի ավելացմանը մոտ երեք անգամ՝ հաստատվելով ¥36,6 մլրդ մակարդակում:
Առաջին եռամսյակում «Sony»-ն վաճառել է 2,4 մլն հատ PlayStation 5 (PS5) սարք, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է, բայց ավելի մեծ շահույթ է ապահովել իր խաղային բիզնեսից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում