Վրաց-ռուսական սահմանին՝ Կազբեգ-Վերին Լարսի անցակետում, 4,2 հազար բեռնատար մեքենաներից և մարդատար ավտոմեքենաներից բաղկացած մի քանի կիլոմետրանոց հերթ է գոյացել: Այս մասին ասված է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթեւեկության կառավարման կենտրոնի կայքում։
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի երթեւեկությունը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Սակայն Ռուսաստանի տարածքում հերթ է գոյացել Վերին Լարսի մաքսակետում՝ կցորդիչով մեքենաների պատճառով, որոնց համար կայանատեղիները բավարար չեն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում