Figure-ը ներկայացրել է նոր մարդանման ռոբոտ

1 Min Read

Կալիֆոռնիայում գտնվող Figure ռոբոտաշինական ընկերությունը ներկայացրել է իր երկրորդ սերնդի մարդանման ռոբոտը: Այս մասին հայտնում է New Atlas-ը։

Սկզբում նախատեսվում է օգտագործել այն արտադրական գծերում, սակայն մոտ ապագայում ընկերությունը խոստանում է թողարկել երկոտանի ռոբոտ որպես տան օգնական։
Figure-ն ասում է, որ իր Figure 02-ը «շուկայում ամենաբարձր արդյունավետությամբ մարդանման ռոբոտն է»:

Figure 02-ը հագեցած է խոսափողներով և բարձրախոսներով, որի շնորհիվ ռոբոտի հետ հնարավոր կլինի  հաղորդակցվել:

OpenAI լեզվի մոդելների հետ ինտեգրման շնորհիվ ռոբոտը կարողանում է երկխոսություններ վարել։ Թեև Figure 02-ը կարող է հիանալի ուղեկից լինել, առայժմ ուշադրության կենտրոնում արտադրական խնդիրների լուծումն է:
Հավանաբար, սկզբնական փուլում նրա հետ շփումը կնմանվի GPT լեզվի մոդելի հետ երկխոսությունների։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով