ՏՏ հսկաները երկուշաբթի օրը կորցրել են 1 տրիլիոն դոլար. ո՞ր ընկերություններն են տուժել

1 Min Read

Ամերիկյան ՏՏ հսկաները երկուշաբթի բորսաներում առևտրի բացման առաջին րոպեներին միասին կորցրել են մոտ 1 տրիլիոն դոլար: Այս մասին հայտնում է CNBC-ն։

Փորձագետները ֆոնդային բորսայում տեղի ունեցածը համարել են վերջին գրեթե 40 տարվա վատագույն օրերից մեկը։

Nvidia-ն կորցրել է ավելի քան 300 միլիարդ դոլար, թեև արագ վերականգնել է իր կորուստների մոտ կեսը: Չիպեր արտադրողի բաժնետոմսերն անկում են ապրել 7%-ով:

Apple-ի և Amazon-ի շուկայական արժեքը առևտրի բացման ժամանակ կտրուկ անկում է ապրել՝ համապատասխանաբար 224 և 109 միլիարդ դոլարով։

Meta-ի, Microsoft-ի, Alphabet-ի և Tesla-ի և յոթ ամենաթանկ տեխնոլոգիական ընկերությունների ընդհանուր կորուստները առևտրի առաջին րոպեներին կազմել են մոտ 995 միլիարդ դոլար:

Արդյունքում բարձր տեխնոլոգիական Nasdaq ինդեքսը բորսայի բացումից հետո առաջին րոպեներին անկում ապրեց 5,8%-ով, իսկ խոշորագույն ընկերությունները միավորող S&P 500 ինդեքսը` 3,9%-ով:

Կրիպտոարժույթները նույնպես տուժել են։ Կիրակի օրվանից բիթքոյնը էժանացել է 18%-ով` $60,000-ից հասնելով $49,000-ի, սակայն այնուհետև բարձրացել է մինչև $54,000:

Ամբողջ AltCoin-ի շուկան նույնպես գտնվում է կարմիր գոտում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 5-ին ճապոնական Nikkei ֆոնդային բորսայի ինդեքսը  անկում է գրանցել 13%-ով՝ սա ամենամեծ փլուզումն է եղել 1987 թվականից ի վեր։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով