Bitcoin-ը երկուշաբթի օրը իջավ նախորդ երեք ամսվա իր ամենացածր մակարդակին, քանի որ ներդրողները նվազեցնում են ռիսկային ակտիվները՝ ակնկալելով բարձր տոկոսադրույքներ:
Աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթը նվազելէ մոտ 5%-ով՝ հասնելով 18276 դոլար ներօրային նվազագույնին, ինչը հունիսի 19-ից ի վեր ամենացածր մակարդակն է՝ ըստ Coin Metrics-ի: Վերջին անգամ այն նվազել էր 1,2%-ով՝ կազմելով 19,465,00 դոլար: Տեղեկացնում է CNBC-ն։
Bitcoin-ն այս ամիս, ընդհանուր առմամբ, նվազել է 3,77%-ով։ Ստացվում է՝ սա երկրորդ անընդմեջ բացասական ամիսն է․ այն օգոստոսին ևս նվազել էր 15%-ով։
CryptoQuant-ի տվյալները ցույց են տալիս, որ այս ցիկլում Bitcoin-ի անկումը կազմում է 10,000-14,500 դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում