Nvidia-ն վաճառել է մոտ 323 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսերը մինչև խոշոր անկումը

1 Min Read

Գրաֆիկական պրոցեսորներ արտադրող Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հուլիսին վաճառել է ընկերության բաժնետոմսերը ռեկորդային՝ 322,7 մլն դոլարով: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացված փաստաթղթերը։

Հունիսին վաճառված բաժնետոմսերը ներառյալ՝ Հուանգն արդեն վաճառել է մոտ 500 մլն դոլար արժողությամբ Nvidia-ի բաժնետոմսեր։

Nvidia-ի բաժնետոմսերի վաճառքի ժամանակը հաջող է ստացվել, քանի որ  հունիս-հուլիս ամիսներին դրանց արժեքը հասել է իր գագաթնակետին, որը պայմանավորված էր արհեստական ​​ինտելեկտի նկատմամբ ներդրողների հետաքրքրությանբ: Հունիսի 20-ին Nvidia-ի բաժնետոմսերը վաճառվում էին 140,76 դոլարով: Օգոստոսի 5-ի դրությամբ, դրանց արժեքը նվազել է 28,6%-ով՝ $100,45 (-6,36%)։

Կիսվեք այս հոդվածով