Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո դիմել է հանրությանը՝ հույս հայտնելով, որ մինչև 2024 թվականի վերջ հանրապետությունը զբոսաշրջությունից 60 միլիարդ դոլար եկամուտ կստանա։
Էրդողանի խոսքով՝ տարեսկզբից Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 26,1 միլիոնի, ինչը 14 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։
«Զբոսաշրջությունից եկամուտները նույնպես աճում են: Եթե լուրջ խափանումներ չլինեն, մենք զբոսաշրջությունից 60 միլիարդ դոլարի շահույթ կունենանք», – ասել է Էրդողանը:
2023 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիա է այցելել 56,7 միլիոն զբոսաշրջիկ, առաջին տեղը զբաղեցրել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ 6,3 միլիոն մարդ։ Մինչև 2024 թվականի վերջ Թուրքիան ակնկալում է ընդունել 60 միլիոն զբոսաշրջիկ՝ ստանալով զբոսաշրջությունից 60 միլիարդ դոլարի եկամուտ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում