Բոլորի ուշադրության կենտրոնում էին հայտնվել օգոստոսի 5-ին աշխարհով մեկ դիտված բորսայական անկումները։ Այս ամենը ցույց է տալիս, որ ներդրողները չափազանց լարված են և այդքան էլ դրականորեն չեն գնահատում ներկայումս աշխարհում տեղի ունեցող զարգացումները։
Այս առումով հետաքրքիր տատանումներ է ցույց տալիս «Վախի ինդեքսը» կամ VIX ինդեքսը։ Վերջինս չափում է S&P500 ամերիկյան խոշոր ֆոնդային ինդեքսի տատանողականությունը։
VIX-ը համարվում է հոգեբանական ինդեքս, քանի որ ներկայացնում է ներդրողների տրամադրությունները տվյալ պահի դրությամբ։ Այսպես, VIX ինդեքսի զրոյին մոտ լինելը վկայում է ամերիկյան տնտեսության նկատմամբ ներդրողների ունեցած վստահության դրական դինամիկայի մասին։ Մյուս կողմից, որքան ինդեքսը մոտ է 100, այնքան ավելի բացասական է ներդրողների տրամադրվածությունը։
Այս առումով «Վախի ինդեքսը» 2020-2024թթ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ցուցաբերել է հետևյալ դինամիկան․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ VIX ինդեքսը 2024թ․ օգոստոսի 5-ին բավականին կտրուկ աճ է արձանագրել՝ 181․14% և հասել է 65,73 մակարդակին։ Այնուհետև նկատվել է ինդեքսի հավասարակշռում 33,2 մակարդակի շրջանակում։ Նման բարձր աճ դիտվել է 2020թ․ մարտի 30-ին կորոնավիրուսային ճգնաժամի ժամանակ։
Պատմական առավելագույն մակարդակն արձանագրվել է 2008թ․ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, որի դեպքում ցուցանիշը հասավ 96,4 մակարդակին։
Ֆոնդային բորսաներում տիրող այս վտանգավոր վիճակի պատճառն Արևմուտքի տարբեր երկրներում և հատկապես ԱՄՆ-ում հրապարակված տնտեսական ցուցանիշների փաստացի մակարդակների ոչ բավարար արդյունքներն են։ Մտահոգություններ կան հատկապես ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի մասով։
Արևմուտքը յուրաքանչյուր անգամ ազդանշաններ է ստանում իր վնասակար քաղաքականության մասին։ Հիմա էլ առկա ճգնաժամերին ավելանում է ևս մեկը՝ Իրան-Իսրայել տարածաշրջանային հակամարտությունը։ Իրավիճակի վատթարացումը կապված է նաև Արևմուտքի կողմից բազային սկզբունքների կոպտագույն ոտնահարման հետ։ Պատերազմների շուտափույթ ավարտն ու սեփական տնտեսությունների շուրջ կենտրոնացումը օրվա հրամայական են դարձել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում