Մասնավոր հատվածում աշխատողների 78%-ը կենտորնացած է Երևանում. ի՞նչ պատկեր է մարզերում․ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Հայաստանը աշխատուժ արտահանող երկիր է: Տարիներ ի վեր վարած քաղաքականության հետևանքով մարդիկ չեն դադարում լքել երկիրը՝ մեկնելով արտագնա աշխատանքի։ Արդեն իսկ նկատվում է մասնագետների սղություն. հատկապես աղետալի վիճակում են հայտնվել ՀՀ մարզերը։ Իրավիճակը բարդանում է հատկապես այն պարագայում, երբ մայրաքաղաքի և մարզերի միջև աշխատողների թվաքանակի տարբերությունը շարւնակում է աճել։

Նկատենք, որ ՀՀ աշխատողների թվաքանակը 2024թ․ երկրորդ եռամսյակում կազմել է 756,035 մարդ։ Վերջինս 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել է 2․7%-ով, իսկ 2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ՝ 4,8%։

2024թ․ երկրորդ եռամսյակում Տնտեսության տարբեր ոլորտներում աշխատողների թվաքանակը բաշված է հետևյալ կերպ․

2024թ․ երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ մոտ 0․5%-ով աճել են գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցների թվաքանակը, որի մասնաբաժինն աշխատողների ընդհանուր թվաքանակում կազմել է մոտ 2%։  Աշխատողների թվաքանակի առավելագույն աճ՝13․2%, դիտվել է շինարարության ոլորտում, որտեղ աշխատուժը կազմում է  ընդհանուր թվաքանակի  4․7%-ը։

Աշխատողների թվաքանակի առավելագույն մասնաբաժին ունի ծառայությունների ոլորտը՝ շուրջ 77%։ Ծառայությունների ոլորտում աշխատողների թվաքանակը 2024թ․ երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 5․1%-ով։



Այս իրավիճակում մտահոգիչ է աշխատողների կենտրոնացումը Երևանում․

Վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները փաստում են, որ Երևանում կենտրոնացված է աշխատողների թվաքանակի շուրջ 70%-ը։ Հետևաբար, աշխատողների թվաքանակի  30%-ը բաշխված է մարզերի միջև։ Նկատենք, որ աշխատողների թվաքանակի 28%-ը տեղակայված է պետական հատվածում, իսկ 72%-ը՝ մասնավոր հատվածում։

Հաշվարկները ցույց են տալիս, որ պետական հատվածում աշխատողների 52%-ը պատկանում է Երևանին, իսկ 48 %-ը՝ մարզերին։ Մյուս կողմից, մասնավոր հատվածում աշխատողների 78%-ը կենտորնացած է Երևանում, իսկ 22 %-ը՝ մարզերում։

  • Այսպիսով, աշխատողների թվաքանակի չափազանց մեծ բևեռացումը Երևանում և պակասուրդի ձևավորումը մարզերում լրջագույն վնաս է հասցնում տնտեսությանը և ռեգիոնալ հավասարաչափ զարգացմանը։              
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով