ԵՄ-ում հացի գներն աճել են մոտ մեկ հինգերորդով

1 Min Read

Օգոստոսին Եվրամիությունում հացի գինը բարձրացել է գրեթե մեկ հինգերորդով՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Ինչպես հացահատիկի, այնպես էլ պարարտանյութերի արտահանման խաթարումը արագացրեց ընդհանուր գնաճը:

Reuters-ի հաղորդմամբ՝ ցորենի համաշխարհային գները սկսել են աճել փետրվարից, երբ պատերազմը դադարեցրեց հացահատիկի արտահանումը Սև ծովից և սահմանափակեց պարարտանյութերի առաքումը:

ԵՄ-ում հացի միջին գինը 2022 թվականի օգոստոսին 18%-ով բարձր է եղել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա ամենաբարձր աճն է 2017 թվականի դեկտեմբերից ի վեր։

2021 թվականի օգոստոսին հացի միջին գինը տարեկան կտրվածքով աճել է 3%-ով։ Օգոստոսին Հունգարիան և Լիտվան արձանագրել են հացի միջին գնի տարեկան ամենաբարձր փոփոխությունները՝ համապատասխանաբար 66% և 33% աճով։ Ամենացածր միջին աճ գրանցել են Ֆրանսիան՝ 8% և Նիդեռլանդներն ու Լյուքսեմբուրգը՝ 10-ական %։

Հացի և հացահատիկի համակցված գներն օգոստոսին աճել են 16,6%-ով, ինչը նրանց ամենաբարձրն է առնվազն 1997 թվականի հունվարից ի վեր։

Share This Article