Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը կտեղակայվի Դիլիջանի համայնքապետարանին հարակից տարածքում

0 Min Read
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը օգոստոսի 7-ին Տավուշի մարզում կծանոթանա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին։
«Արդյունավետ աշխատանքի և ժամանակի խնայողության համար հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-13։00-ն, կտեղակայվի Դիլիջան քաղաքի համայնքապետարանին հարակից տարածքում։
Այն քաղաքացիները, ովքեր ունեն հարցեր Հարկադիր կատարման ոլորտում՝ կարող են դիմել և տեղում ստանալ աջակցություն»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Կիսվեք այս հոդվածով