2024 թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,385.0 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2023թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 14.7%-ով։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Վերջին տարիների տվյալներով Հայաստանում արտադրվել է.
- 2023թ.-ին ՝ 19,342.7 հազար լիտր կոնյակ
- 2022թ.-ին՝ 23,298.4 հազար լիտր կոնյակ
- 2021թ.-ին՝ 46,696.3 հազար լիտր կոնյակ