Ճապոնական Nikkei ինդեքսն աճել է պատմության մեջ ամենամեծ անկումից հետո

1 Min Read

Ճապոնական Nikkei ինդեքսը, որն արտացոլում է 225 ճապոնական ընկերությունների կապիտալիզացիան, օգոստոսի 5-ի առուվաճառքի ռեկորդային անկումից հետո բարձրացել է մինչև 34500 կետը գերազանցող մակարդակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նախօրեին Nikkei-ն իջել էր 12,4%-ով՝ հասնելով 31,458 կետի, ինչը բոլոր ժամանակների ռեկորդն է 1987-ից ի վեր:

Սրան զուգահեռ MSCI-ի  ինդեքսն աճել է 2%-ով։ Կայունություն է նկատվել նաև Ուոլ Սթրիթում, որտեղ S&P 500 ֆյուչերսներն աճել են 1,5%-ով, Nasdaq-ը՝ 2%-ով, իսկ տարածաշրջանային Euro Stoxx 50 ֆյուչերսները՝ 1,24%-ով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 5-ին ճապոնական Nikkei ֆոնդային բորսայի ինդեքսը  անկում է գրանցել 13%-ով՝ սա ամենամեծ փլուզումն է եղել 1987 թվականից ի վեր։

Կիսվեք այս հոդվածով