Լարսի անցակետի աշխատանքը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար

1 Min Read

Վերին Լարսի անցակետում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար աշխատանքը վերականգնվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Տեղեկացնում եմ, որ վրացական կողմում վերազինման աշխատանքները ավարտվել են, և անցակետի աշխատանքը վերականգնվել է միայն թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Քիչ անց կվերականգնվի նաև բեռնատար տրանսպորտային միջոցների սպասարկումը»,- ասել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Վերին Լարսը գիշերը ժամը 01։00-ից մինչև առավոտյան 10։00-ն փակ էր լինելու:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով