Apple-ի բաժնետոմսերն էժանացել են 7%-ով, NVIDIA-ինը՝ 12%-ով. աշխարհի ֆոնդային շուկաները շարունակում են փլուզվել

1 Min Read

Oգոստոսի 5-ին ճապոնական Nikkei ֆոնդային բորսայի ինդեքսը  անկում է գրանցել 13%-ով՝ սա ամենամեծ փլուզումն է եղել 1987 թվականից ի վեր։

Ճապոնիայից հետո շուկաների փլուզումը շարունակվել է՝

  • Թայվանում՝ 10%, պատմության մեջ ամենամեծ օրական անկումը,
  • Հարավային Կորեայում՝ 13%, առևտուրը դադարեցվել է,
  • Թուրքիայում՝ 7%, առևտուրը դադարեցվել է,
  • Գերմանիայում՝ (2,6%),
  • Ֆրանսիայում՝ 2, 4%,
  • Մեծ Բրիտանիայում՝ 2,8%։

ԱՄՆ ֆոնդային շուկան  կորցրել է 1,93 տրլն դոլար։

Օրինակ՝ Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է գրեթե 7%-ով, Microsoft-ինը և Google-ինը՝ գրեթե 5%-ով։

 

Կիսվեք այս հոդվածով