Միրգն ու բանջարեղենն անցած տարվա համեմատ թանկացել են, հացաբուլկեղենը՝ էժանացել

1 Min Read

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2024թ. հուլիսը 2023թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 1.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.4 % գնանկում: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Սպառողական գների միջին ամսական նվազումը 2024 թ. հունվար–հուլիսին կազմել է 0.2 %: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների 0.5 % նվազում:

Որոշ ապրանքախմբերում 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է գնանկում` հնդկաձավարի գինը նվազել է 14.5 %-ով, հաճարինը՝ 7.9 %-ով, ոլոռինը՝ 7.5 %-ով, ձավարինը՝ 7.0 %-ով, մակարոնեղենի գները` 6.7%-ով, ալյուրինը՝ 3.6%-ով, հացինը՝ 0.4%-ով, խոզի մսի գինը` 5.8%-ով, տավարի մսինը՝ 1.5%-ով, կարագինը՝ 2.7 %-ով, արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 8.3 %-ով։
2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ աճել է գառան մսի գինը 2.1 %-ով, բրնձինը՝ 1.4%-ով, բանջարեղենինը՝  14.3 %-ով, մրգինը՝ 11.6 %-ով։

Ոչ պարենային ապրանքների գները 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ նվազել է 0.5 %–ով: Գրանցվել է բենզինի 10.2 % և դիզելային վառելիքի 15.4% գնաճ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ սակագներն աճել են 3.1 %-ով:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով