Վերին Լարսի անցակետն այս գիշեր 01:00- ից մինչ առավոտյան 10:00 չի գործի, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Ռուս-վրացական սահմանային անցակետի վրացական կողմում այս գիշեր նախատեսվում է իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի արդյունքում վրացական անցակետը այս գիշեր 01:00- ից մինչ առավոտյան 10:00 չի գործի»,- ասել է նա:
Հակոբյանը հավելել է, որ վերազինման աշխատանքներն ավարտվելուն պես անցակետի աշխատանքը կվերականգնվի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում