Ֆինանսների նախարարությունը փնտրում է փորձագետ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում։
Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` ս.թ. սեպտեմբերի 23-ը ներառյալ:
Ծրագրով նախատեսված աշխատանքի համառոտ նկարագիրը՝
- Նախարարության պաշտոնական կայքի վերազինում, մամուլի հաղորդագրությունների պատրաստում, մոնիթորինգի իրականացում:
Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մեկ տարի ժամանակահատվածով։
Փորձագետի պարտականությունները՝
- Սահմանված ժամկետներում փորձագետի աշխատանքների իրականացման ծրագրով նախատեսված հաշվետվությունների, վերլուծությունների ու տեղեկանքների կազմում և ներկայացում.
- Նախարարության գործունեության վերաբերյալ տեքստային նյութերի պատրաստում և տեղադրում.
- Մամուլի հաղորդագրության և համապատասխան պաշտոնական տեղեկանքների և տեղեկատվական նյութերի պատրաստման, տարածման և մշակման աշխատանքների իրականացում.
- ԶԼՄ-ներին տեղեկատվական նյութերի, լուսանկարների և տեսանյութերի տրամադրման աշխատանքների իրականացում.
- ԶԼՄ-ներում հրապարակված կարևոր տեղեկատվական նյութերի մոնիթորինգի իրականացում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում